Բայդենն առաջատար է ԱՄՆ վեց խոշոր նահանգներում
ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն, 2020-ի նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը գերազանցում է հանրապետական թեկնածու նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վեց խոշոր նահանգներում, որոնք կարևոր դեր ունեն ընտրությունների վերջնական արդյունքների համար, գրում է parstoday.com-ը:
CNBC- ի կողմից անցկացված նոր սոցհարցման արդյունքների համաձայն, Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա, Արիզոնա, Փենսիլվանիա, Միչիգան և Վիսկոնսին նահանգներում, Ջո Բայդենը հավաքել է ձայների 49 տոկոսը : Դոնալդ Թրամփի ցուցանիշը 45 տոկոս է:
Դեմոկրատական և Հանրապետական Ազգային կոնգրեսների հանդիպումներից առաջ անցկացված սոցարցման արդյունքում Բայդենը հավաքել է ձայների 49 տոկոսը, իսկ Թրամփը ՝ ձայների 46 տոկոսը:
Կորոնավիրուսի ճգնաժամի դեմ Թրամփի կառավարության անարդյունավետ պայքարը և երկրում հակառասիստական բողոքների վերաբերյալ նրա հակասական դիրքորոշումը կարող են հանգեցնել նախագահական ընտրություններում նրա ձախողման: