շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու

Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ. Նեթանյահու

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալվել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին Իսրայելի հարվածների շնորհիվ: Այս մասին Սիրիայի հետ սահմանին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նա ընդգծել է, որ պատրաստ է ձեռք մեկնել Սիրիայում գտնվող բոլոր հարևան-ընկերներին, ովքեր կցանկանան խաղաղ գոյակցություն ունենալ հրեական պետության հետ:

Միևնույն ժամանակ Նեթանյահուն հավելել է, որ թույլ չի տա, որ թշնամական ուժերը ոտք դնեն պետական ​​սահմանին։

 

  • Կիսվել: