շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բարեկամական երկրները կարող են միանալ ՀԱՊԿ-ին. Անատոլի Սիդորով

Բարեկամական երկրները կարող են միանալ ՀԱՊԿ-ին. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորություն կա, բարեկամական երկրների համար կան կազմակերպությանը միանալու բոլոր հեռանկարները: Այս մասին այսօր ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կազմակերպության ընդլայնման հնարավորություն եղել է, կա եւ  կլինի։ Այն բարեկամական երկրների համար, որոնք կցանկանան սկզբի համար լինել կազմակերպության գործընկերներ, դիտորդներ, հետո՝ կազմակերպության անդամներ, բոլոր հեռանկարները բաց են։ Դրա համար առկա իրավական բազա կա, բայց ես առաջ չեմ ընկնի»,- ասել է Սիդորովը։

«Եթե նման որոշում ընդունվի եւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կազմը մեծանա, մենք միշտ պատրաստ կլինենք ընդունել հանատեղ օպերատիվ պատրաստվածության ընդհանուր համակարգում»,- ավելացրել է նա։

Սիդորովը նշել է, որ ՀԱՊԿ-ում չեն բացառում ՇՀԿ երկրների մասնակցությունը համատեղ զորավարժություններին. «Մենք չենք բացառում ՀԱՊԿ-ի անդամ երկրների մասնակցությունը ՇՀԿ-ի կողմից իրականացվող զորավարժություններին, բայց մասնակցությունը պետք է համաձայնեցվի յուրաքանչյուր երկրի հետ»։

Սիդորովը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները կմասնակցեն այդ զորավարժություններին։ «Բայց հատկապես որը եւ ինչ կարգավիճակով՝ այժմ ասել չեմ կարող»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: