հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաքվում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է վիրավորվել

Բաքվում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է վիրավորվել

Բաքվի Նարիմանի շրջանում գտնվող 16 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ շենքից տարհանվել է 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։

Հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի բռնկման նախնական վարկածը էլեկտրալարերի կարճ միացումն է։

  • Կիսվել: