ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բաքվի հետ հարաբերություններն ընդլայնելու տարբեր գաղափարներ ունենք. ԻԻՀ ԱԳՆ

Բաքվի հետ հարաբերություններն ընդլայնելու տարբեր գաղափարներ ունենք. ԻԻՀ ԱԳՆ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանն Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնելու տարբեր գաղափարներ ունի, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Աբդոլլահյանը, Բաքվի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է. «Ես համագործակցության հետագա զարգացման տարբեր գաղափարներ ունեմ, որոնք կքննարկվեն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը»։

Նա հավելել է. «Անցած երեք ամիսների ընթացքում ես բազմաթիվ շփումներ եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության զարգացման շուրջ: Այս այցի ընթացքում, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, նախատեսվում է վերջնական տեսքի բերել այդ պայմանավորվածությունները: Այնուհետև երկու երկրների միջև տեղի կունենան տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտների պատվիրակությունների փոխայցելություններ»:

 

  • Կիսվել: