շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել. Ալիևը՝ Միշուստինին

Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել. Ալիևը՝ Միշուստինին

Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի՝ ընդգծելով, որ ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերությունների համար։

«Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,-ասել է Ալիևը:

Իր հերթին Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ վերջին ընտրություններում գրանցած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ․ «Սա ադրբեջանական ժողովրդի բարձր գնահատականն է այն բոլոր ջանքերին և ձեռքբերումներին, որոնք արվում են Ձեր երկրում, Ձեր ղեկավարությամբ»,- ասել է նա:

«Կցանկանայի նաև ասել, որ մեր անցակետերում տրանսպորտային կարողությունները հինգ անգամ ավելացել են»,-նշել է ՌԴ վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: