հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվի և Երևանի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կտանի նոր հակամարտության․ ՌԴ ԱԳՆ

Բաքվի և Երևանի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կտանի նոր հակամարտության․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ հաշտության պայմանագիր կնքելու փորձը ապագայում նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այդ մասին TAСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

Գոնչարի խոսքով՝ խաղաղության պայմանագիր կնքելիս առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումներին․

«Արևմուտքից պարբերաբար հայտարարություններ են հնչում՝ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել «առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ բանակցող կողմերը»,- նշել է նա։ 

Գոնչարի խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է հիմնվեն ռուս-հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: