երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բաքուն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Բայրամովը՝ Արաղչիին

Բաքուն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Բայրամովը՝ Արաղչիին

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա իրավիճակի և ձեռք բերված զինադադարի շուրջ:

Բայրամովը ողջունել է հայտարարված հրադադարը։  Ընդգծվել է հրադադարի ռեժիմի ապահովման կարևորությունը լարվածության թուլացման, բանակցությունների հաջող ավարտի և կայունության հաստատման համար: Կարևորվել է հրադադարի հասնելու գործում Պակիստանի դերը: Բայրամովը հույս է հայտնել, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին:

  • Կիսվել: