երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բաքուն Արցախում հայտնաբերված ՌԷՊ համալիրները ներկայացնում է որպես «ինքնաթիռներին խանգարող միջոցներ»

Բաքուն Արցախում հայտնաբերված ՌԷՊ համալիրները ներկայացնում է որպես «ինքնաթիռներին խանգարող միջոցներ»

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) փորձում է Արցախում հայտնաբերված ՌԷՊ համալիրները ներկայացնել որպես «ինքնաթիռների համար խոչընդոտներ ստեղծող միջոցներ» եւ դրանով հիմնավորել մեղադրանքները։

Հիշեցնենք, որ նման մեղադրանքներ հնչեցվել են բազմիցս, ինչին Արցախի իշխանությունները համապատասխան կերպով արձագանքել են։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ՊԱԾ-ը հանդես է եկել նոր մեղադրանքով «հայկական անօրինական զինված կազմավորումների» հասցեին՝ հայտնաբերված «Պոլյուս-21М» եւ «Ռեպելենտ-1» համալիրների հիման վրա։

Հիշեցնենք, որ երկու համալիրներն օգտագործվում են անօդաչուների հայտնաբերման եւ խոցման համար, որոնք Ադրբեջանն ակտիվորեն օգտագործել է Արցախի դեմ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: