Իրանում նախազգուշացրել են ռազմական պատասխանի մասին, եթե ԱՄՆ-ը խախտի պարտավորությունները
ԱՄՆ-ի կողմից բանակցային գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի ռազմական պատասխանին։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ իբն ալ-Ռեզան։
«Եթե բանակցությունների ընթացքում տեսնենք [հակառակորդի կողմից իր] պարտավորությունների որևէ խախտում, մենք կպատասխանենք մարտի դաշտում», - նշել է նա իրանական պետական հեռառադիոընկերությանը տված մեկնաբանությունում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է միաժամանակ և՛ բանակցություններ վարել, և՛ դիմակայության մեջ մտնել», - հավելել է իբն ալ-Ռեզան։



