երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բալթիմորում բեռնատար նավի հարվածից ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել

Բալթիմորում բեռնատար նավի հարվածից ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կամուրջը փլուզվել է բեռնատար նավի հարվածի պատճառով։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Առափնյա պահպանության ծառայությունը միջադեպի մասին հաղորդում է ստացել մարտի 26-ի գիշերը, տեղական ժամանակով 1։27-ին։  

Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Ըստ հրապարակման՝ կամրջին հարվածած բեռնանավը՝ «Դալի»-ն, նավարկում է Սինգապուրի դրոշի տակ։

«Ֆրենսիս Սկոթ Քի» կամուրջը կրում է ԱՄՆ օրհներգի տեքստի հեղինակի անունը։ Կամուրջը բացվել էր 1977 թվականին։

  • Կիսվել: