երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել

Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել

Բալթիկ ծովի վրա ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքին ի պատասխան՝ օդ են բարձրացվել լեհական կործանիչներ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր հերթապահ կործանիչների զույգը Բալթիկ ծովի վրա՝ Լեբա քաղաքից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որսացել է ռուսական «Իլ-20» հետախուզական ինքնաթիռը»:

Կոսինյակ-Կամիշը նաև ընդունել է այն փաստը, որ Լեհաստանի օդային տարածքի խախտում տեղի չի ունեցել։ Լեհ նախարարը պարզապես պնդել է, որ ռուսական ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել միջազգային օդային տարածքում՝ առանց թռիչքի ծրագրի կամ ակտիվ տրանսպոնդերի։

  • Կիսվել: