ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաղդադում վերսկսվել են բողոքի ակցիաները. երկիրն առանց կառավարության է ավելի քան 290 օր

Բաղդադում վերսկսվել են բողոքի ակցիաները. երկիրն առանց կառավարության է ավելի քան 290 օր

Բաղդադում հուլիսի 27-ից հետո վերսկսվել են բողոքի ակցիաները. ցուցարարները պահանջում են ցրել խորհրդարանը և վարչապետի պաշտոնում չառաջադրել Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին:

Մարդկանց նաև անհանգստացնում է այն փաստը, որ երկիրն առանց կառավարության է արդեն ավելի քան 290 օր:

Ակցիայի մասնակիցները ներխուժել են Ներկայացուցիչների խորհրդի շենք։ Անվտանգության ուժերն ու զինվորականները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, սակայն չեն կարողացել զսպել ցուցարարների բազմությունը։ 60 մարդ արդեն հոսպիտալացվել է:

Իրաքում քաղաքական իրավիճակը վատթարացել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ճգնաժամն է՛լ ավելի է սրվում էներգետիկ խնդիրների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման հետևանքով։

  • Կիսվել: