շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բաղդադում կրկին երկրաշարժ է գրանցվել. Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են շարժվում ծանր ջահերը

Բաղդադում կրկին երկրաշարժ է գրանցվել. Զախարովան ցույց է տվել, թե ինչպես են շարժվում ծանր ջահերը

Բաղդադում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Մինչ այդ նա հայտնել էր փետրվարի 6-ի գիշերը քաղաքում տեղի ունեցած թույլ երկրաշարժի մասին։

«Բաղդադում կրկին երկրաշարժ է զգացվել», - ասվում է Զախարովայի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, որը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ուղեկցում է Իրաք կատարած այցի շրջանակում, հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես են պետական շենքում շարժվում ծանր ջահերը:

Հիշեցնենք, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 912 մարդ, իսկ 5385-ը՝ վիրավորվել։

 
 

  • Կիսվել: