Այսօր ՌԴ նախագահը Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարցի վերաբերյալ այսօր որոշում կկայացնի:
Այս մասին նա ասել է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները Պուտինին խնդրել էին ճանաչել իրենց անկախությունը: