Այսօր կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալության արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է ԱՄՆ-ում ճգնաժամերի լուծման անհրաժեշտությանը։
Նա, մասնավորապես, նշելե է. «Մարդիկ կորցրել են ուժը, այն նրանցից խլել են, թվում է՝ ոչինչ հնարավոր չէ ուղղել․ ներկայիս կառավարությունը չի կարող լուծել երկրի ներսում առկա ճգնաժամը, միաժամանակ իրար հաջորդում են աղետները, մեր կառավարությունը չի ապահովում երկրի պաշտպանությունը, օրինապահ քաղաքացիների պաշտպանությունը, մենք տեսնում ենք ներգաղթյալների, որ ամբողջ աշխարհից գալիս են։ Կառավարությունը ֆինանսավորում է ամբողջ աշխարհի մակարդակով բոլոր երկրների սահմանների պաշտպանությունը, բայց չի պաշտպանում մեր երկրի սահմանները, չի պաշտպանում մեր ժողովրդին»:
Ըստ Թրամփի՝ այժմ ԱՄՆ-ում դժվարին ժամանակներ են:
«Հյուսիսային Կարոլինայի հրաշալի ժողովրդի հետ անարդար վարվեցին, մյուս նահանգներում, որոնք փոթորիկը քանդեց, Լոս Անջելեսում, որտեղ դեռ հրդեհներ են, մեզ պաշտպանություն է պետք, մենք տեսնում ենք՝ բազմաթիվ մարդիկ, որ այսօր միացել են, պարզապես անտուն են մնացել, մենք դա թույլ տալ չենք կարող, այդպես թողնել չի կարելի։ Այսօր, այս պահին ամեն ինչ կփոխվի և կփոխվի շատ արագ։ Ինձ մանդատ է տրվել ամբողջությամբ վերադարձնելու ժողովրդի հավատը, բարգավաճումը, նրանց ազատությունն ու ժողովրդավարությունը՝ սկսած այս պահից։ ԱՄՆ-ն այլևս չի գնա ներքև, չի սահի անդունդ, մեր մեծ ժողովրդի մեծ ճակատագիրը կվերադարձվի»,-նշել է նա և հավելել, որ այսօր կստորագրի մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը: