ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս մեծ աղետից բարությամբ դուրս գանք. Փայլանը՝ ՀՀ-ից Թուրքիա ուղևորվող մարդասիրական օգնության մասին

Այս մեծ աղետից բարությամբ դուրս գանք. Փայլանը՝ ՀՀ-ից Թուրքիա ուղևորվող մարդասիրական օգնության մասին

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայաստանից Թուրքիա ուղևորվող մարդասիրական օգնությամբ բեռնատարները հատում սահմանային Մարգարայի կամուրջը․

«Հայաստանի և Թուրքիքայի միջև 30 տարուց ի վեր փակված Ալիջանի սահմանակետից մարդասիրական օգնությամբ լի հինգ բեռնատարներ են անցել։ Այս մեծ աղետից բարությամբ դուրս գանք։ Զորակցությունը կյանք է»,- գրել է նա:

 

  • Կիսվել: