կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այն, ինչը իրականում վտանգում է ԱՄՆ բանակցությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանն է, այլ ոչ հայերի ցեղասպանության բանաձևը․ ԱՄՆ կոնգրեսական

Այն, ինչը իրականում վտանգում է ԱՄՆ բանակցությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանն է, այլ ոչ հայերի ցեղասպանության բանաձևը․ ԱՄՆ կոնգրեսական

Այն, ինչը իրականում վտանգում է ԱՄՆ բանակցությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանն է, այլ ոչ հայերի ցեղասպանության բանաձևը։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ դիվանագետ, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ սենատորների կողմից վետոյի կիրառմանը։

ԱՄՆ դիվանագետը մասնավորապես գրել է․ «Այն բանից հետո, երբ Լինդսի Գրահամը հանեց իր վետոն Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ, այն արգելափակեց սենատոր Փերդյուն, ասելով, որ ճանաչումը կվտանգի Թուրքիայի հետ նուրբ բանակցությունները։ Սա սխալ է: Այն, ինչը իրականում վտանգում է ԱՄՆ բանակցությունները Թուրքիայի հետ՝ Էրդողանն է»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում արդեն երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:

Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի ներկայացրած օրինագիծը երկրորդ անգամ արգելափակվել է դարձյալ Հանրապետական սենատորի կողմից, այս անգամ՝ ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դեյվիդ Փերդյուն է վետո դրել Ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա:

Այսպիսով, տապալվել է Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձեւի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։

Հանրապետական սենատորը, պարզաբանելով վետո դնելու պատճառները, նշել է թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում կայացած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նկատմամբ:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։

  • Կիսվել: