շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ավերիչ երկրաշարժից զոհվել է Վագըֆ գյուղի երկու հայ բնակիչ

Ավերիչ երկրաշարժից զոհվել է Վագըֆ գյուղի երկու հայ բնակիչ

Սիրիայի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել է եւս երկու հայ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը։

«Մուսա լեռան Վագըդ գյուղի գյուղապետ Պերճ Գարթունը հաստատում է, որ զոհվել են երկու մուսալեռցիներ։ Նրանք զոհվել են այլ քաղաքաներում։ Գյուղացիները գիշերում են վրաններում եւ ճաշարաններին կից։ Հետցնցումները ուժեղ են, եւ մարդկի չեն ուզում տան մեջ մնալ»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որի հետեւանքով զոհվել է 12391 մարդ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

Նշենք, որ երեկ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում զոհված հայերի պաշտոնական թիվը 9-է, Սիրիայում զոհվել է 2 հայ։

  • Կիսվել: