շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր

ԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր

Ռուսաստանի Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօդաչուների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, կան նաև տուժածներ, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա չի մանրամասնել՝ քաղաքի որ օբյեկտներն են հարվածի տակ հայտնվել։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հրդեհ է բռնկվել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Սիզրանի ՆՎԳ-ն պատկանում է «Ռոսնեֆտի» Սամարայի նավթավերամշակման գործարանների խմբին և նախկինում ևս հարվածների թիրախ էր դարձել։

  • Կիսվել: