երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԹՍ հարձակումներից Զապորոժիեի ատոմակայանի էներգաբլոկն է վնասվել․ ԱԷՄԳ

ԱԹՍ հարձակումներից Զապորոժիեի ատոմակայանի էներգաբլոկն է վնասվել․ ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ անօդաչու թռչող սարքը երեկ հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում Ռուսաստանի կողմից վերահսկվող ատոմակայանի շենքին, որտեղ գտնվել է ատոկմակայանի 6 ռեակտորներից մեկը։

Գործակալությունն X-ի իր էջում գրում է, որ թեև 6-րդ բլոկը վնասվել է, սակայն միջուկային անվտանգությունը չի խաթարվել։ ԱԷՄԳ-ն սա որակել է «լուրջ միջադեպ, որը կարող էր վնասել ռեակտորի զսպման համակարգի ամբողջականությունը»:

ԱԷՄԳ-ը նշում է մեկ տուժած աշխատակցի մասին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր հերթին X-ում գրել է որ 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ, և այն բանից հետո, երբ շեշտել է միջուկային լուրջ վթարից խուսափելու 5 կարևոր սկզբունքները, ԱԷՄԳ-ն ու աջակցության առաքելությունը հաստատել են առնվազն 3 ուղիղ հարվածները ատոմակայանի հիմնական ռեակտորի զսպման կառույցներին: «Սա անթույլատրելի է», - գրել է Գրոսսին։

  • Կիսվել: