Աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած խաղաղության ծրագրի վրա. Զելենսկի
Քննարկեցինք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր: Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի, նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ այս պատերազմը դադարեցնելու գործում: Այս մասին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական և արժանապատիվ խաղաղություն: Մենք համակարգել ենք հաջորդ քայլերը և համաձայնության ենք եկել, որ համապատասխան մակարդակների թիմերը կաշխատեն միասին»:


