ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխարհը պետք է կապ պահպանի Աֆղանստանի կառավարության հետ. Չինաստանի ԱԳՆ

Աշխարհը պետք է կապ պահպանի Աֆղանստանի կառավարության հետ. Չինաստանի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է կապեր հաստատի Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ աջակցելով ներառական կառավարության ստեղծմանը, ապահովելով կառավարման չափավոր կուրսը, երաշխավորելով երկրի բնակչության բոլոր շերտերի իրավունքները: Այն մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ը Քաբուլում իշխանափոխության մեկամյակի կապակցությամբ, գրում է РИА Новости-ն:

Ըստ չինական կողմի՝ մեկ տարի առաջ թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանում շատ դրական զարգացումներ են եղել՝ 1990-ական թվականներին նրանց կառավարման հետ համեմատած:

Պեկինը, միաժամանակ, ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Աֆղանստանի իշխանությունները երաշխավորեն բոլոր աֆղանստանցիների, այդ թվում՝ բոլոր էթնիկ խմբերի, կանանց և երեխաների հիմնարար իրավունքները, վճռականորեն պայքարեն ահաբեկչության բոլոր ձևերի դեմ և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնեն Աֆղանստանում:

  • Կիսվել: