կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Աշխարհում ցորենի գները ՄԱԿ-ի պարենի գործարքից հետո նվազել են

Աշխարհում ցորենի գները ՄԱԿ-ի պարենի գործարքից հետո նվազել են

Աշխարհում ցորենի գները, այսպես կոչված` պարենային գործարքի կնքումից հետո նվազել են 8%-ով։

 Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
 
Ուկրաինական Լվովում քաղաքում այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ պարենային գործարքի հարցը։
 
«Մենք նկատում ենք, որ պարենային ապրանքների համաշխարհային շուկաները սկսում են կայունանալ: Համաձայնագրերի ստորագրումից հետո ցորենի գները նվազել են 8 տոկոսով»,- ասել է Գուտերեշը:
 
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային ապրանքների գների ինդեքսը հուլիսին նվազել է 9%-ով, ինչը ամենամեծ անկումն է 2008 թվականից ի վեր։

  • Կիսվել: