շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ասադը կնոջ հետ այցելել է երկրաշարժից տուժածներին

Ասադը կնոջ հետ այցելել է երկրաշարժից տուժածներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև այցելել վիրավորներին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ 

Հիվանդանոցում բժիշկները նախագահին ու տիկնոջը ներկայացրել են իրավիճակը և ցուցաբերվող օգնության մանրամասները։

Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի կողմից առկա անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։

  • Կիսվել: