չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արգենտինայի նախագահը հրաժարվել է զենք ուղարկել Ուկրաինային

Արգենտինայի նախագահը հրաժարվել է զենք ուղարկել Ուկրաինային

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ իր երկիրը և Լատինական Ամերիկայում իրենց հարևանները չեն դիտարկում Ուկրաինային զենք ուղարկելու հարցը:

Այդ դիրքորոշումը վերաբերում է ցանկացած այլ հակամարտության գոտու, ասել է նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Արգենտինան և Լատինական Ամերիկան ​​չեն պատրաստվում և չեն դիտարկում զենք ուղարկելու ո՛չ Ուկրաինա, ո՛չ էլ որևէ այլ հակամարտության գոտի»,- ընդգծել է Ֆերնանդեսը։

  • Կիսվել: