երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
 Արեւմուտքը քննարկում է Զելենսկուն փոխարինելու հնարավորությունը

Արեւմուտքը քննարկում է Զելենսկուն փոխարինելու հնարավորությունը

Բրյուսելը որպես Վլադիմիր Զելենսկու հնարավոր փոխարինողներ դիտարկում է Վալերի Զալուժնիին, Կիրիլ Բուդանովին, Անդրեյ Երմակին, Ալեքսեյ Արեստովիչին եւ Վիտալի Կլիչկոյին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյին։

Ծառայության տվյալներով՝ Արեւմուտքի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք ավելի հաճախ են քննարկում Զելենսկուն փոխարինելու անհրաժեշտությունը։

«Դիտարկվում են հնարավոր փոխարինողները։ Մասնավորապես, Բրյուսելում այս տարվա նոյեմբերին կայացած  ԵՄ արտգործնախարարների հանդպման շրջանակում նշվել է, որ այդպիսին կարող է դառնալ բարձրաստիճան ուկրաինացի զինվորականներից մեկը, օրինակ՝ գլխավոր հրամանատար Վ.Զալուժնին կամ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կ.Բուդանովը, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ա.Երմակը, նախագահի աշխատակազմում նախկին խորհրդական Ա.Արեստովիչը, Կիեւի քաղաքապետ Վ.Կլիչկոն»,- նշվել է հաղորդագրությունում։

«Պատճառների շարքում նշվում են նաեւ Ռուսաստանին հաղթելու Զելենսկու չկայացած խոստումները, Ուկրաինայի նախագահի անվերջ բռիությունն օտարերկրյա գործընկերների հետ շփումներում, ինչպես նաեւ անսահման կոռուպցիան, որի մասշտաբները ցնցում են անգամ այս գործերում գիտակ արեւմտյան քաղաքական գործիչներին։ Բայց գլխավորն այն է, որ Զելենսկին կորցրել է ի շահ Վաշինգտոնի եւ դաշնակիցների մանեւրելու ունակությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում»,- նշվել է հաղորդագրությունում՝ հղում կատարելով ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: