երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արևմուտքի անմիջական արձագանքը Նավալնիի մահվանն ինքնաբացահայտող է. Զախարովա

Արևմուտքի անմիջական արձագանքը Նավալնիի մահվանն ինքնաբացահայտող է. Զախարովա

ՆԱՏՕ-ի երկրների ակնթարթային արձագանքը Ալեքսեյ Նավալնիի մահվանն ինքնաբացահայտող է, նրանք արդեն եզրակացություններ են պատրաստել՝ չսպասելով դատաբժշկական փորձաքննությանը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների անմիջական արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտող է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են»,- նշել է դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: