կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո

Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո

Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս՝ Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմաններով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ մոտ տասնյակ դիվերսանտներ են ուղարկվում հարավային սահմանով՝ Լեհաստանի միջով», – ասել է նա Համաբելառուսական ժողովրդական ժողովում ելույթի ժամանակ։

Մինչ այս նա ընդգծել էր, որ երկիրը կպայքարի միայն այն դեպքում, եթե «ինչ-որ մեկը քայլ անի» իր տարածքում, բայց Բելառուսը պատերազմ չի նախաձեռնի։

  • Կիսվել: