հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ ձևով գայթակղում» են Հայաստանին. Օվերչուկ

Արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ ձևով գայթակղում» են Հայաստանին. Օվերչուկ

Արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ ձևով գայթակղում» են Երևանին, և առայժմ ստիպված ենք խոստովանել, որ դա աշխատում է, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ի տարբերություն արևմտականների, որոնք Հայաստանին կոչ են անում կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում այլ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Արտահանման շուկաների ընդլայնման նրանց ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա։ Հաջողության կհասնեն, թե ոչ, իրենք կտեսնեն»,- նշել է նա։

«Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք մասնագիտականորեն գայթակղվում։ Պետք է խոստովանենք, որ առայժմ դա աշխատում է»,- ընդգծել է Օվերչուկը։ Ըստ նրա՝ հակառակ դեպքում «չէին ընդունվի որոշումներ, որոնք կարող են տպավորիչ թվալ, կարող են կարճաժամկետ օգուտներ բերել, բայց կտրված են իրականությունից և երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կպատճառեն այս երկրին»։

«Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի հետ մեր սերտ հարաբերությունները, չենք կարող բացահայտ չխոսել սրա մասին»,- հավելել է փոխվարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: