երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արևմտյան երկրների գործողությունները դեգրադացնում են իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև

Արևմտյան երկրների գործողությունները դեգրադացնում են իրավիճակը Հարավային Կովկասում. Պատրուշև

«Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում»․ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք շահագրգռված ենք նաև Հարավային Կովկասի իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխվստահության ու համագործակցության ամրապնդմամբ։ Այդ նպատակով Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ խաղաղության․ երկրների միջև պայմանագիր, սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության բացում ևն»,- ասել է Պատրուշևը՝ Մոսկվայում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։

«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- հավելել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: