շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արևմտյան առաջնորդներն անհետացել են. Զելենսկին մեղադրում է Արևմուտքին

Արևմտյան առաջնորդներն անհետացել են. Զելենսկին մեղադրում է Արևմուտքին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում հերթական անգամ բողոքել է Արևմուտքից։

«Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց մեր տարածքի գնդակոծման մասին, մեր պաշտպանական համալիրների ձեռնարկությունների գնդակոծման մասին: Դրանց մեծ մասը կառուցվել են տասնամյակներ առաջ խորհրդային իշխանությունների կողմից: Դրանք կառուցվել են քաղաքներում: Եվ հիմա դրանք սովորական քաղաքային միջավայրի մեջ են:

Հազարավոր մարդիկ աշխատում են այնտեղ, հարյուր հազարավոր մարդիկ ապրում են մոտակայքում: Եվ սա սպանություն է: Գիտակցված սպանություն: Եվ այսօր ես չեմ լսել աշխարհի որևէ առաջնորդի, արևմտյան որևէ քաղաքական գործչի արձագանքը կամ հայտարարությունը: Մտածեք դրա մասին։

Նրանք հայտարարում են ծրագրված վայրագությունների մասին: Ինչու՞, որովհետև արձագանք չկա, որովհետև լռություն է, ոչ մի խոսք, կարծես արևմտյան առաջնորդները անհետացել են այս երեկոյի, այս օրվա համար: Հուսով եմ, որ համենայն դեպս վաղը դուք սա կհասկանաք, կարձագանքեք, ինչ-որ բան կասեք: Մենք հստակ գիտենք, թե ով է նախապատրաստել այս հարձակումը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

  • Կիսվել: