երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արևի վրա պլազմայի հզոր արտանետում է սկսվել

Արևի վրա պլազմայի հզոր արտանետում է սկսվել

Արևի վրա պլազմայի հզոր արտանետում է սկսվել, ինչը կարող է ազդել լուսնային առաքելության մեկնարկի վրա։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
 
Ապրիլի 2-ի գիշերը նախատեսված է 1972 թվականից ի վեր տիեզերագնացների առաջին թռիչքը դեպի Լուսին, որի ընթացքում անձնակազմը պետք է դուրս գա Երկրի մագնիսական դաշտի պաշտպանիչ տիրույթից։
 
Միաժամանակ արեգակնային պլազմայի ամպը մի քանի օր շարունակ լինելու է մեր մոլորակի շուրջը, և հեռավոր ուղեծրերին հասնելիս տիեզերանավը կհայտնվի հենց դրա կենտրոնում։
Արդյոք պլազման կհասնի՞ Երկրին։ Գիտնականները նշում են, որ այս պահին այդ հարցի պատասխանն ավելի շուտ «ոչ» է, քան «այո»»։

  • Կիսվել: