չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Արդշինբանկը» տիրապետող ընկերությունը գնել է վրացական Terabank–ը

«Արդշինբանկը» տիրապետող ընկերությունը գնել է վրացական Terabank–ը

Վրացական Terabank-ի և AGE SA ընկերության միջև ստորագրվել է Terabank-ի բաժնետոմսերի ձեռքբերման համաձայնագիր։

AGE SA-ն Arins Group ընկերությունների խմբի մաս է կազմում, որի կազմում է նաև Ardshinbank-ը՝ Հայաստանի ամենախոշոր բանկը ակտիվների ծավալով։

Arins Group-ը Հայաստանի խոշորագույն ֆինանսական խմբերից մեկն է, որը միավորում է բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական ծառայություններ։

Arins Group-ի ֆինանսական էկոհամակարգի մաս կազմող «Արդշինբանկը» կառավարում է Հայաստանի բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալի 21%-ը և ամուր դիրքեր ունի կորպորատիվ, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև մանրածախ բանկային սպասարկման ոլորտներում։ Բանկը նաև վաղեմի գործընկերային հարաբերություններ ունի առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների հետ։

 

Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի Վրաստանի ազգային բանկից անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո։

  • Կիսվել: