Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման առումով ամեն փուլում շոշափելի առաջընթաց ենք ունենում, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք այժմ Թուրքիայի և Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր, մաքսային իմաստով՝ ուղիղ, աշխարհագրորեն դրանք, գիտեք, դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով»,- ասաց նա:


