հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բոլոր անդամներին արտաքսել Իրան. դեսպան Հաքաբի

Առաջարկում եմ ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բոլոր անդամներին արտաքսել Իրան. դեսպան Հաքաբի

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին առաջարկել է ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի» բոլոր անդամներին արտաքսել Իրան։

«Իրանը պահանջում է, որ Իսրայելը դադարեցնի իր սահմանը պաշտպանել «Հըզբոլլահից»։ Գազայի խաղաղության ծրագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում։ Առաջարկում եմ այդ խմբավորումների բոլոր անդամներին արտաքսել իրենց գլխավոր բազա՝ Իրան։ Այսպիսով Լիբանանն ու Իսրայելը կազատվեն ահաբեկիչներից։ Պետք է խաղաղությանը հնարավորություն տրվի»,- գրել է դեսպան Հաքաբին X սոցիալական ցանցում:

  • Կիսվել: