Արաղչին ու Բայրամովը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին, հայտնել է Իրանի Արտաքին գործերի նախարարությունը:
Հաղորդագրությնա մեջ ասված է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել նաև թուրք գործընկերոջ` Հաքան Ֆիդանի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների` Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:
Իրանի արտգործնախարարն իր գործընկերներին տեղեկացրել է երկրի դիրքորոշումների և նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցմանը:


