երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Արաբական Միացյալ Էմիրությունները երկու օրով փակում է իր ֆոնդային բորսաները

Արաբական Միացյալ Էմիրությունները երկու օրով փակում է իր ֆոնդային բորսաները

Տարածաշրջանային պատերազմի սրման պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրային շաբաթվա սկզբին փակում են երկրի հիմնական ֆոնդային բորսաները, հայտնում է Associated Press-ը:

Երկրի կապիտալի շուկայի վարչությունը հայտնել է, որ Աբու Դաբիի ֆոնդային բորսան և Դուբայի ֆինանսական շուկան փակ կլինեն երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչությունն ուշադիր հետևելու է տարածաշրջանում տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում հետագա քայլեր կձեռնարկի:

Nasdaq Dubai-ը նույնպես հայտարարել է առևտրի դադարեցման մասին։

Թեև Դուբայը համարվում է Պարսից ծոցի հիմնական գործարար կենտրոնը, ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին նույնպես տարածաշրջանային կարևորագույն ֆինանսական հանգույց է, որտեղ կենտրոնացված են աշխարհի խոշորագույն ինքնիշխան հարստության հիմնադրամներից մի քանիսը։

  • Կիսվել: