երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ապրիլի 9-ին տեղի կունենա Իրանի 133 միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը

Ապրիլի 9-ին տեղի կունենա Իրանի 133 միջուկային ձեռքբերումների շնորհանդեսը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը տեղեկացրել է առաջիկայում Իրանի 133 միջուկային ձեռքբերումների շնորհանդեսի մասին, գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Ապրիլի 9-ին՝ իրանական ֆարվարդին ամսի 20-ին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի ներկայությամբ, տեղի կունենա միջուկային արդյունաբերության ոլորտի 133 ձեռքբերումների շնորհանդեսը»:

«Բացի այդ, ԻԻՀ նախագահը տեսակոնֆերանսի ձևաչափով կիրականացնի քվանտային, լազերային, միջուկային բժշկության և ուրանի հարստացման ոլորտներում 12 նախագծերի բացումը»,- հավելել է Քեմալվանդին:

Նրա խոսքով՝ ուրանի հարստացման ոլորտում արձանագրված առաջընթացներից մեկը IR-9 ցենտրիֆուգների մեխնիկական փորձարկման մեկնարկն է: IR-9-ն Իրանի լիովին տեղական ցենտրիֆուգներից մեկն է, որն արտադրվել և աշխատում է նոր տեխնոլոգիայով:

 

  • Կիսվել: