ԱՊՀ-ի և Վրաստանի բեռնատարների վարորդների համար երկրում գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 180 օր
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած պրոֆեսիոնալ վարորդների Ռուսաստանում ժամանակավոր մնալու ժամկետը։ Ժամկետն այժմ կազմում է մինչև 180 օր։ Համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ղեկավարվելով «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքի 5-րդ հոդվածով՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է. ԱՊՀ անդամ պետությունների և Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստան են ժամանել առանց վիզայի, ժամանակավոր կացության ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկարաձգել մինչև ընդհանուր առմամբ 180 օր։ Արտոնությունը գործում է այն դեպքում, եթե տվյալ քաղաքացիները սահմանված կարգով դիմում են ներկայացրել Ռուսաստան մուտք գործելու և երկրում գտնվելու նպատակով», - նշված է փաստաթղթում։


