Ապագայում, երբ գրվի մեր երկրի պատմությունը, կասեն, որ Իրանի հետ պատերազմը մեր իրականացրած ամենակարևոր քայլերից էր․ Թրամփ
Ապագայում, երբ գրվի մեր երկրի պատմությունը, կասեն, որ Իրանի հետ պատերազմը մեր իրականացրած ամենակարևոր քայլերից մեկն էր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի դեմ ռազմական գործողություններից ի վեր Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է լինի ազատ։



