Անվտանգության ուժերը պարզել են իրանցի միջուկային գիտնականի սպանության հանգամանքները
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ անվտանգության ուժերը պարզել են Իրանի միջուկային և պաշտպանության ոլորտի հայտնի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հանգամանքները, գրում է parstoday.com-ը:
Անդրադառնալով անվտանգության-հետախուզական ծառայությունների բարձր կարողությանը, Մոջթաբա Զոլնուրին հավելել է.«Մոհսեն Ֆախրիզադեի սպանության և նահատակության տարբեր հանգամանքները քննելիս, անվտանգության աշխատակիցներն այս առումով լավ արդյունքների են հասել»:
Զոլնուրին հստակեցրել է. «Իրանի անվտանգության-հետախուզական ծառայություններն աչալրջորեն և ամենայն պատասխանատվությամբ հետամուտ են նահատակ Ֆախրիզադեի սպանության հարցին:
Ուրբաթ, նոյեմբերի 27-ին, ահաբեկիչները դարանակալելով Իրանի Պաշտպանության նախարարության հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավար նահատակ Մոհսեն Ֆախրիզադեին տեղափոխող մեքենայի ճանապարհին, սպանեցին այս մեծ գիտնականին:
Փաստերը ցույց են տալիս, որ ահաբեկիչները կապված են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետ: