ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վրաստանում պահանջում են ՌԴ քաղաքացիների վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վրաստանում պահանջում են ՌԴ քաղաքացիների վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կուսակցությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի քաղաքացիների` դեպի Վրաստան հնարավոր զանգվածային գաղթի մասին.Կուսակցության պնդմամբ՝ անհրաժեշտ է շտապ վերանայել ՌԴ-ի քաղաքացիների այցելությունների ռեժիմը և մեկ տարվա առանց վիզայի ռեժիմը նվազեցնել մինչև 1-3 ամիս։

«Տարածաշրջանի ամենաբարդ իրավիճակի պատճառով՝ Վրաստանում, որի 20 տոկոսը օկուպացրել է Ռուսաստանի Դաշնությունը, անհնար է, որ միգրացիոն ռեժիմը լինի այնպիսին, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։

Այսօր Վրաստանը կանգնած է հատուկ ռիսկերի առաջ, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից։ Վրաստան եկող այլ երկրների քաղաքացիները կարող են տարբեր նպատակներ ունենալ։

Պետք է տարբերակել նրանց, ովքեր Վրաստան են մտել զբոսաշրջային նպատակով (որի համար բացարձակապես բավարար է առանց վիզայի 1-3 ամիս ժամկետը) և այլ նպատակներով. Նշված խնդիրն առավել կարևոր է այն առումով, որ մենք տեսանք ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որը ևս մեկ անգամ հստակ հաստատեց Ռուսաստանի իմպերիալիստական ​​նպատակները: Իշխանությունը բացահայտ հարձակումներ է իրականացնում մեր երկրի խաղաղության և կայունության երաշխավորի` արևմտյան գործընկերների վրա: Երկրում ռուսական բացահայտ քարոզչություն են իրականացնում առանձին ռուսամետ խմբեր, որոնց աջակցում է կառավարությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Կուսակցությունը նշել է, որ Ռուսաստանից Վրաստան եկած մարդկանց մի զգալի մասը հաստատվում է Վրաստանում, անշարժ գույք է գնում, բիզնես գրանցում. Ըստ նրանց՝ անվտանգության ռիսկերի հետ մեկտեղ, երկրում կան ժողովրդագրական խնդիրներ՝ աննախադեպ մեծ թվով Վրաստանի քաղաքացիներ կլքեն երկիրը։

 

  • Կիսվել: