շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անտրամաբանական է գնել C-400 համակարգեր և չօգտագործել դրանք. ԱՄՆ-ի սպառնալիքները չեն ազդում Թուրքիայի վրա

Անտրամաբանական է գնել C-400 համակարգեր և չօգտագործել դրանք. ԱՄՆ-ի սպառնալիքները չեն ազդում Թուրքիայի վրա

Թուրքիան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ չնայած պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի սպառնալիքներին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, տեղեկացնում է CNN Turk-ը:

Դեմիրն ասել է. «Անտրամաբանական է գնել C-400 համակարգեր և չօգտագործել դրանք: Դրանք որևէ վնաս չեն կարող հասցնել ՆԱՏՕ-ին»:

Նաև նշել է, որ Թուրքիան ձգտում է լուծել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, այդ իսկ պատճառով պատրաստ է ԱՄՆ-ից իր համար ձեռնտու պայմաններով գնել Patriot համակարգերը և ռուսական զինատեսակներին զուգահեռ օգտագործել դրանք:

Նշենք, որ Թուրքիայի կողմից ռուսական համակարգի գնումը ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և գնել ամերիկյան Patriot համակարգերը: Այլապես նա սպառնում էր Թուրքիային չվաճառել F-35 նորագույն կործանիչները, ինչպես նաև՝ պատժամիջոցներ կիրառել, սակայն Թուրքիան մնաց անդրդվելի:

  • Կիսվել: