երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անթալիայում 184 ուղևորներից 112-ը տարհանվել են վթարված ճոպանուղուց

Անթալիայում 184 ուղևորներից 112-ը տարհանվել են վթարված ճոպանուղուց

Անթալիայում վթարված ճոպանուղու խցիկներից թուրք փրկարարներին առայժմ հաջողվել է տարհանել 184 ուղեւորներից 112-ին։ Այս մասին Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բոչեկը հայտնել է X-ում (նախկինում՝ Twitter):

«Շարունակվում է ճոպանուղու վրա արգելափակված մեր քաղաքացիներին փրկելու գործողությունը․ 112 հոգի տարհանվել է մնացած 9 խցիկներից»,- ասել է քաղաքապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել բարձրությունից: Կան վիրավորներ և մեկ զոհ։

  • Կիսվել: