երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Աննա Մալյարը հայտնում է ուկրաինական ԶՈՒ մեքենաներով Կիև մտած ՌԴ զինծառայողներին վնասազերծելու մասին

Աննա Մալյարը հայտնում է ուկրաինական ԶՈՒ մեքենաներով Կիև մտած ՌԴ զինծառայողներին վնասազերծելու մասին

Կիևում վնասազերծել են ՌԴ զինված ուժերի զինծառայողներին, ովքեր առգրավել էին Ուկրաինայի ԶՈՒ ավտոմեքենաները եւ ներխուժել Կիև:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

  • Կիսվել: