երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ պետությունների ղեկավարները կհանդիպեն ապրիլի 24-ին, նախագահական նստավայրում։

Պաշտոնական հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները և երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։

Բացի այդ, Էրդողանը և Շտայնմայերը կքննարկեն Գազայում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը,  Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները:

Հանդիպման օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

  • Կիսվել: