ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկարայում ռուս կցորդը կանչվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Անկարայում ռուս կցորդը կանչվել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ

Անկարայում Ռուսաստանի ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ: Պատճառը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական 10-րդ դիտակետի գնդակոծումն է, որի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել, իսկ 1-ը՝ սպանվել:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Անկարան Ռուսաստանի կցորդին հայտնել է, որ «նմանատիպ հարձակման կրկնության դեպքում թուրքական կողմի արձագանքը շատ ավելի այլ կերպ կլինի»‎: Կցորդին տեղեկացվել է, որ «Սիրիայի ռեժիմի հարձակումները կպատժվեն ամենակոշտ կերպով»:

  • Կիսվել: