Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իր աշխատանքն է սկսել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Ելույթից հետո Ռյուտեն բեմ է հրավիրել դաշնակից երկրների ներկայացուցիչներին։ Այնուհետև գագաթնաժողովի մասնակիցները միասնական հուշանվերային լուսանկար են արել։
Արարողության շրջանակում ցուցադրվել են տեսանյութեր, որոնք արտացոլում են ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորություններն ու դաշինքի պաշտպանական ներուժը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է սպառազինությունների մատակարարման վերաբերյալ մի շարք խոշոր պայմանագրերի հայտարարում։



