Անկարան հերքել է Հայաստանին 10 միլիոն դոլար տրամադրելու մասին լուրը
Անկարան հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մտադիր է 10 միլիոն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանի կարիքավորներին։ Այս մասին գրել է APA լրատվական գործակալությունը։
«Պնդումները, թե իբր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանում զոհված զինծառայողների ընտանիքներին և կարիքավորներին 10 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացվում, բացարձակապես անհիմն են», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հրամայել է երկրի բյուջեից 10 միլիոն դոլար հատկացնել հայ հասարակության սոցիալապես խոցելի խմբերին, այդ թվում՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, թոշակառուներին և հատուկ կարիքներ ունեցող ընտանիքներին աջակցելու համար։


